The Disciplined Agile Manifesto (Armenian)

Այս աշխատանքի շնորհիվ մենք սկսել ենք արժեւորել՝

  • Անհատներին եւ համագործակցությունը՝ գործընթացների ու գործիքների փոխարեն
  • Իրացվելի ծրագրային լուծումներ՝ ընդարձակ փաստաթղթավորումների փոխարեն
  • Համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ՝ լայնածավալ փաստաթղթավորումների փոխարեն
  • Արձագանքը փոփոխություններին՝ պլանին հետեւելու փոխարենԱյս սկզբունքի գաղափարը կայանում է նրանում, որ մինչդեռ երկրորդ մասերում ներկայացված գաղափարներն արժեքավոր են, մենք ավելի արժեւորում ենք առաջին մասում ներկայացվածները։

1. Մեզ համար առաջնայինը արժեքավոր ծրագրային ապահովումների արագ եւ շարունակական մատակարարման շնորհիվ շահագրգիռ կողմերին բավարարել է։
2. Ողջունել փոփոխվող պահանջները, նույնիսկ ծրագրավորման ուշ փուլերում։ Էջայլ գործընթացներն օգտագործում են փոփոխությունները հաճախորդների մոտ մրցակցային առավելություն ստեղծելու նպատակով։

3. Աշխատող ծրագրեր տրամադրել ավելի հաճախակի, երկու շաբաթից մինչեւ երկու ամիս ժամկետում՝ նախընտրելով հնարավորինս կարճ ժամանակահատվածը։
4. Շահագրգիռ կողմերը եւ ծրագրավորողները պետք է օրական կտրվածքով իրար հետ աշխատեն ողջ նախագծի ընթացքում։

5. Նախագծերը կառուցե՛ք մոտիվացված անհատների շուրջ, տվեք նրանց այն միջավայրն ու օգնությունը, ինչի կարիքն ունեն, ու աշխատանքի կատարումը վստահեք նրանց։

6. Ծրագրավորման թիմի ներսում եւ դրա հետ տեղեկատվության փոխանակման ամենաարդյունավետ եւ ամենաէֆեկտիվ մեթոդը դեմ առ դեմ շփումն է։

7. Իրացվելի ծրագիրային ապահովումը հանդիսանում է առաջընթացի առաջնային չափանիշ։
8. Էջայլ գործընթացները նպաստում են կայուն զարգացմանը։ Հովանավորները, ծրագրավորողները եւ օգտագործողները պետք է կարողանան անվերջ պահպանել հաստատուն տեմպերը։
9. Շարունակական ուշադրությունը տեխնիկական կատարելությանն եւ լավ դիզայնին խթանում են էջայլությունը։
10. Պարզությունը էական է, այսինքն պետք է հնարավորինս մեծացնել այն աշխատանքների ցանկը, որոնք պետք չէ կատարել։
11. Լավագույն ճարտարապետությունները, պահանջներն ու դիզայնները առաջանում են ինքնակարգավորվող թիմերից։
12. Պարբերական ընդմիջումների ժամանակ թիմը անդրադառնում է այն հարցին, թե ինչպես ավելի էֆեկտիվ դառնալ, հետո համապատասխանորեն հարմարեցնում է իր վարքագիծը։
13. Կազմակերպության էկոհամակարգում ուժեղացնել եւ զարգացնել ակտիվները եւ դրա իրականացման համար համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են այդ ակտիվների համար։
14. Պատկերացնել աշխատանքաշրջանառությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել մատակարարման սահուն ընթացքը՝ միաժամանակ ապահովելով ընթացքի մեջ գտնվող աշխատանքների նվազագույն քանակը։
15. Կազմակերպության էկոհամակարգը պետք է զարգանա այնպես, որ արտացոլի եւ ավելացնի էջայլ թիմերի ջանքերը՝ միաժամանակ լինելով այնքան ճկուն, որ կարողանա աջակցել ոչ-էջայլ կամ հիբրիդ թիմերին։

We’d like to thank Armine Mkrtchyan of BETConstruct for this translation.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *